Մատչելիության հղումներ

Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 596 դեպք, մահացել է 13 մարդ


Ադրբեջան - Կորոնավիրուսի կապակցությամբ սանիտարական ծառայություններն ախտահանման աշխատանքներ են կատարում, Աստարա, արխիվ

Ադրբեջանում անցած 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 569 նոր դեպք, մահացել է ևս 13 մարդ:

Այդպիսով, ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդագրության, կորոնավիրուսի դեպքերի թիվն Ադրբեջանում հասել է 57 հազար 40-ի, մահացածների ընդհանուր թիվը հասել է 753-ի:

Նախօրեին Ադրբեջանում գրանցվել էր վարակի 1175 նոր դեպք: Այս պահի դրությամբ հիվանդությունից բուժվում է 11 հազար 808 հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG