Մատչելիության հղումներ

Ռուդենկոն շեշտում է` «պետք է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են վերցրել սկանդինավյան խաղաղապահների գաղափարը»


ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր ասել է, թե Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ տեղակայելու ամերիկացիների հնչեցրած գաղափարը պետք է համաձայնեցվի հակամարտող կողմերի հետ:

«Պետք է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են վերցրել այդ գաղափարը: Բոլոր հնարավոր գործիքակազմերի անհրաժեշտ չափանիշները պետք է խորհրդակցությունների միջոցով համաձայնեցնել հակամարտության մեջ ներքաշված կողմերի հետ»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռուդենկոն:

Նա նշել է, թե հակամարտության գրտի սկանդինավյան երկրներից խաղաղապահներ գործուղելու մասին տեղեկացել է միայն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայենի հանրային ելույթներից:

Օ՝Բրայենն օրերս ասել է, թե ամերիկյան կողմը սկանդինավյան երկրների հետ աշխատում է խաղաղապահ ուժեր ստեղծելու վրա, և այդ ուժերը կարելի է տեղակայել հակամարտութնան գոտում՝ կրակի դադարեցման ռեժիմը հսկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG