Մատչելիության հղումներ

Կրեմլում նոյեմբերի 4-ի ավանդական ընդունելությունը չեղարկվում է


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, նոյեմբերի 4-ին Ժողովրդի միասնության օրվա կապակցությամբ Կրեմլում անցկացվող ավանդական ամենամյա ընդունելությունն այս տարի տեղի չի ունենա:

Պեսկովի խոսքով, միջոցառման չեղարկումը պատճառաբանվում է նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու անհրաժեշտությամբ:

Խոսնակը նշել է, որ նախագահն այնուամենայնիվ կմասնակցի Ժողովրդի միասնության օրվան նվիրված տարբեր միջոցառումներին:

«Դժբախտաբար, ձեզ հայտնի պատճառներով՝ հանդիսավոր ընդունելություն Կրեմլում այս անգամ չի լինի», - ասել է Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG