Մատչելիության հղումներ

Գիշերը ադրբեջանական շարասյուներ են հայտնաբերվել և ոչնչացվել, հաղորդում է Արցախի ՊՆ-ը


Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական դիրքում, արխիվ
Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական դիրքում, արխիվ

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ:

Ըստ հաղորդագրության, «որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից»:

Արցախի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG