Մատչելիության հղումներ

Հռոմի պապը ողբերգություն է որակել այն, ինչ կատարվում է Ղարաբաղում


Հռոմի պապը ողբերգություն է որակել այն, ինչ կատարվում է Ղարաբաղում։ Այսօր, դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հարյուրավոր հավատացյալներին, կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է․ - «Եկեք չմոռանանք Ղարաբաղի մասին, որտեղ այժմ պատերազմական գործողություններ են ընթանում՝ հրադադարի ոչ տևական ընդմիջումներով։ Գնալով ավելի է մեծանում ենթակառուցվածքներին, տներին ու պաշտամունքի կոթողներին հասցված վնասը, ավելի ու ավելի շատ խաղաղ բնակիչներ են տուժում։ Սա ողբերգություն է»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։

Հովվապետը վերստին կոչ է արել հակամարտող կողմերին հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնց հետևանքով «անմեղ մարդկանց արյունն է թափվում»։ «Ուզում եմ կրկին հորդորել կողմերին անել ամեն հնարավորը՝ արյունահեղությունը դադարեցնելու համար։ Բռնի միջոցներով չի կարելի տարաձայնությունները լուծել, դրա համար անհրաժեշտ է միայն բանակցել՝ միջազգային համայնքի աջակցությամբ։ Իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր տուժածներին և դիմում եմ բոլոր սրբերին՝ այդ տարածաշրջան խաղաղություն վերադարձնելու համար», - ասել է Հռոմի պապը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG