Մատչելիության հղումներ

Հայաստանը և Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի ժողովին


ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմով, արխիվ

ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերն այսօր մասնակցելու են ժողովին, որը գումարվելու է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում:

Ժողովը նախագահելու է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ժողովին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորական պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:

«ԱՊՀ երկրների զինվորական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ասպարեզում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցության հնարավորությունները և մտքեր կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների երկայնքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG