Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը դատապարտում է Նիսի ահաբեկչությունը


Ֆրանսիա - Նախագահ Էմանյուել Մակրոնը ժամանում է ահաբեկչական հարձակման վայր, Նիս, 29-ը հոկտեմբերի, 2020թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խստորեն դատապարտել է Նիսում կատարված սարսափելի հարձակումը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համերաշխություն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին՝ իսլամիստական ահաբեկչությունն անվանելով «անընդունելի»:

Ֆրանսիան ցավակցական և աջակցության ուղերձներ է ստանում ամբողջ աշխարհից:

Հիշեցնենք՝ հինգշաբթի առավոտյան դանակով զինված տղամարդը Նիսում հարձակվել է Աստվածամոր տաճարի այցելուների վրա: Երեք մարդ սպանվել է, հարձակվողը վիրավորվել է և բերման ենթարկվել: Հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել:

«Մենք կրկին հարձակման ենթարկվեցինք մեր արժեքների, ազատության ցանկության, դավանանքի ազատության և ահաբեկչության ճնշմանը տեղի չտալու մեր իրավունքի պատճառով: Եվ այսօր ես կցանկանայի հայտարարել ամենայն հստակությամբ՝ մենք ոչ մի թիզ չենք զիջելու», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը դեպքի վայր ժամանելուն պես:

Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ երեկ Ֆրանսիայի նախագահին ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG