Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ի պնդմամբ` ընտրությունների օրն ընդդիմությունը պատրաստվում է սադրանքներ կազմակերպել


«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն, արխիվ
«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն, արխիվ

Վրաստանի իշխանությունները պնդում են, որ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում պատրաստվում են ապակայունացնել իրավիճակը երկրի մի շարք, նախ և առաջ ադրբեջանաբնակ շրջաններում գտնվող ընտրատեղամասերում։ Այդ մասին այսօր հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով` ընդդիմությունը սադրանքներ է կազմակերպելու առավելապես ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլիի խոշոր քաղաքներում՝ Մարնեուլի, Բոլնիս, Դմանիսի, ինչպես նաև Աջարիայում և արևմտյան Վրաստանում։ Իշխող «Վրացական երազանքի» տվյալներով` ընդդիմության գործողությունների նպատակը ընտրությունների արդարությունը ստվերելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG