Մատչելիության հղումներ

Փաշինյանը հաստատում է՝ ռուս սահմանապահները տեղակայվել են նաև ՀՀ սահմանի հարավ-արևելյան և հարավ-արևմտյան հատվածներում


Հայաստան - Ռուս սահմանապահը հայ - թուրքական սահմանի դիտակետում, արխիվ

Իսպանական EFE լրատվական գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսը Թվիթերի իր էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օրեր առաջ արված իր հարցազրույցից հատված, որում Հայաստանի ղեկավարը հաստատել է, որ ՀՀ հարավային սահմանին ռուսական զորքեր կան:

«Դա նորություն չէ։ Ռուս սահմանապահները միշտ կանգնած են Հայաստանի, Իրանի և Թուրքիայի սահմանին։ Եվ հիմա, երբ իրավիճակը զարգանում է, նրանք տեղակայվել են նաև հարավ-արևելյան և հարավ-արևմտյան հատվածում (Լեռնային Ղարաբաղ, - ընդգծել է իսպանացի լրագրողը)։ Ուղիղ պաշտպանությունից բացի դա նաև զսպող նշանակություն ունի, եթե Ադրբեջանը նպատակ ունի Նախիջևանի հետ միջանցք բացել», - հայտարարել է Փաշինյանը:

XS
SM
MD
LG