Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում


Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիանը և Սերգեյ Լավրովը, արխիվ
Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիանը և Սերգեյ Լավրովը, արխիվ

Այսօր Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսով քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Նախարարները մտահոգություն են հայտնել լայնածավալ ռազմական գործողությունների շարունակման կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ են արել հնարավորինս արագ և ամբողջապես դադարեցնել կրակը և թուլացնել լարվածությունը:

Կողմերը նշել են, որ ղարաբաղյան հակամարության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նախարարներն ընդգծել են, որ կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Քննարկվել են իրավիճակի զարգացման այլ սցենարներ: Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լը Դրիանը շեշտել են կրակը դադարեցնելու համար հակամարտող կողմերից քաղաքական կամք դրսևորելու կարևորությունը:

Նախարարները քննարկել են մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ Ռուսաստան Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պատվիրակության այցի հնարավորությունը:

Մոսկվան և Փարիզը ենթադրում են այդ հավանական այցի ընթացքում քննարկել ահաբեկչության և ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարում համագործակցելու հեռանկարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG