Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, ասելով, թե իսլամի մասին նրա մեկնաբանություններից ամբողջ մահմեդական աշխարհն է զայրացել:
«Վերջ տուր, Մակրոն, քանի դեռ ուշ չէ, այլապես պատմության մեջ քեզ կհիշեն իբրև խենթ որոշումների հեղինակի», - հայտարարել է Կադիրովը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ կապակցությամբ հիշեցրել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը վերապահված չէ շրջանների ղեկավարներին:
«Ես համաձայն եմ, բայց ես դա ասել եմ որպես մահմեդական, այլ ոչ թե քաղաքական գործիչ, ես անմնացորդ նվիրված եմ իմ կրոնին ու Ղուրանին, և դրա համար պատրաստ եմ կյանքս զոհաբերել, բայց չեմ կարող լռել, երբ անհավատները ծաղրում եմ իմ կրոնը, և չեմ լռի», - արձագանքել է Կադիրովը Պեսկովի մեկնաբանությանը: