Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը ներկայացրել է ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները


Հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին: Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի բաժինը:

Համաձայն հաղորդագրության, պատերազմի օրերին անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս «կարող են չմտածել հարկեր վճարելու մասին: Պետությունը կազատի նրանց այդ հոգսից»:

«Ըստ օրենքի, նվիրատվությունը պետք է կատարվի 5 գերատեսչություններից որևէ մեկին` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ առողջապահության նախարարությանը: Ի դեպ, սա վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունից կատարված ներկրումներին: Երրորդ երկրներից ներմուծումների պարագայում արդեն վաղուց հարկային արտոնություն է գործում՝ հրաժարում հօգուտ պետությանը ընթացակարգի դեպքում», - ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ը հաղորդում է, որ ռազմա­կան դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ են նախատեսված նաև երրորդ երկրներից ներմուծումների և տեղական արտադրողների համար:

Հարկային արտոնության մյուս խումբը վերաբերում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներին: Օրինակ` շշալցված և հանքային ջրերը կամ այլ ապրանքատեսակներ այս օրերին հնարավոր է պետությանն անհատույց օտարել` առանց պիտակավորման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG