Մատչելիության հղումներ

Էրդողանը Պուտինին առաջարկել է «միասին լուծել Ղարաբաղի հարցը»


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը, արխիվ
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով NTV թուրքական հեռուստակայանին, հաղորդում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցում առաջարկել է համագործակցել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում:

Այդ մասին Էրդողանն ասել է՝ այսօր ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նիստում, որն ուղիղ եթերում հեռարձակել է NTV-ն:

«Մենք լավ բանակցություններ անցկացրինք Պուտինի հետ: Մանրամասնորեն քննարկեցինք Ղարաբաղի խնդիրը: Մենք ասացինք. - «Եկեք ավարտենք այս ամենը Կովկասում, ուզում եք՝ համատեղ քայլեր անենք, խոսենք կողմերի հետ»: Հիմա կարևոր է հստակ որոշել՝ լուծո՞ւմ ենք այս խնդիրը, թե՞ ոչ», - հայտարարել է Էրդողանը խորհրդարանում:

XS
SM
MD
LG