Մատչելիության հղումներ

Հայերի և թուրքերի ընդհարում Ֆրանսիայի հարավում


Ֆրանսահայերը փակել են Ֆրանսիա-Իսպանիա ավտոմայրուղին՝ պահանջելով Արցախի անկախության ճանաչում, հոկտեմբեր, 2020թ.

Ֆրանսիայի հարավում գտնվող Իզերի վարչական շրջանում տեղի է ունեցել բախում հայ և թուրքական համայնքների ներկայացուցիչների միջև: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական ռադիոյին:

Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին սատարելու նպատակով հայ համայնքի ակտիվիստները ցույց են կազմակերպել՝ փակելով Ռևանգեն-Վոգրի ավտոմայրուղու մի հատվածը: Որոշ ժամանակ անց այդտեղ են ժամանել թուրքական համայնքի ներկայացուցիչները, և տեղի է ունեցել ընդհարում:

Մի քանի մարդ վնասվածքներ են ստացել, առնվազն մեկը հոսպիտալացվել է: Ֆրանսիացի ոստիկանները ստիպված միջամտել են ընդհարումը դադարեցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG