Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ը և ԶՈՒ ԳՇ-ը «քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի Գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:

«Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները», - ասված է ՊՆ և ԳՇ հայտարարությունում:

Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի Գլխավոր շտաբը «քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG