Մատչելիության հղումներ

Իրանը զորամիավորումներ է կուտակում Արաքսի երկայնքով


Իրանը նոր զորամիավորումներ է կուտակում Արաքսի երկայնքով և լայնածավալ զորավարժություններ անցկացնում երկրի հյուսիսում։ Երեկ սահմանին տեղակայվել են նաև «Հեղափոխության պահապանների կորպուսի» մի քանի ստորաբաժանումներ։

Պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամադ Փաքփուրն ասել է, թե Թեհրանը Կովկասում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն չի հանդուրժի։ Նա նշել է, որ սահմանին ուժեր են տեղակայվում Իրանի ազգային շահերը պաշտպանելու և տեղի բակչության անվտանգությունը ապահովելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG