Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի ԱԽ քարտուղարին ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

«Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը: Բարձր եմ գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը», - նշել է Գրիգորյանը:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG