Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը «Սմերչ» տիպի համակարգից հրթիռ է արձակել Զարդարաշեն գյուղի ուղղությամբ, հայտնում է ՊՆ խոսնակը


Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ստեփանյանը նշել է, որ ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:

«ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար», - Ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակը:

Նշենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հաղորդում է, թե հայկական զինված ուժերը հրետակոծել են Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջանները։

XS
SM
MD
LG