Մատչելիության հղումներ

Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով երթ Փարիզում


Ֆրանսիա - Ֆրանսահայերի բողոքի ցույց Փարիզում, հոկտեմբեր, 2020թ.
Ֆրանսիա - Ֆրանսահայերի բողոքի ցույց Փարիզում, հոկտեմբեր, 2020թ.

Երեկ Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից կազմակերպված երթը, որի նպատակն էր Ֆրանսիայից և միջազգային հանրությունից պահանջել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Երթը Տրոկադերոյից հասել է Օրսեյի առափնյակ, որտեղ գտնվում է Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը:

Ցուցարարների ձեռքերին հետևալ գրություններով պաստառներ էին՝ «Հայերը պայքարում են իրենց գոյության համար», «Հայաստանը պայքարում է ահաբեկչության դեմ, Ֆրանսիան գործողություններ չի ձեռնարկում», «Մարդիկ զոհվում են, Ժան-Իվ Լը Դրիանը չեզոքություն է պահպանում», «Մենք թույլ չենք տա հայերին վերապրել երկրորդ ցեղասպանություն»:

Հայկական սփյուռքը կարծում է, որ «միջազգային հանրության անզորությունը 2020 թվականին հիշեցնում է 1915-ի անզորությունը»:

Ֆրանսիայում շուրջ 600 հազար հայ է ապրում: Ֆրանսահայերի մեծ մասը ծնվել են Ֆրանսիայում և երկրի քաղաքացի են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG