Մատչելիության հղումներ

Թրամփի պնդմամբ` ԱՄՆ-ն կարող է հեշտությամբ հասնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը


Միացյալ Նահանգները կարող է հեշտությամբ հասնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, այսօր հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:

Ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում` նախընտրական հավաքում, Սպիտակ տան ղեկավարը նշել է` հիմա Վաշինգտոնն ակտիվ ջանքեր է գործադրում և բանակցում Երևանի ու Բաքվի հետ: «Մենք ամեն ինչ կկարգավորենք: Դա հեշտորեն գլուխ կգա, եթե գիտես` ինչ ես անում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Հայերը հիանալի ժողովուրդ են, նրանք իրենց ողջ ուժով մարտնչում են, և ես ուզում եմ ձեզ ասել` մենք մի բան կանենք, գնացեք և փոխանցեք սա ձեր ժողովրդին», - դիմելով հանրահավաքին ներկա ամերիկահայերին` ասել է Թրամփը` նախագահական ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանն էլ ավելի վաղ ասել էր, որ Ադրբեջանին մղում են կրակի դադարեցման պայմանավորվածության, և որ Հայաստանն արդեն ընդունել է հրադադարի ռեժիմը:

XS
SM
MD
LG