Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2314-ով, բուժվածներինը՝ 207-ով, գրանցվել է մահվան ևս 23 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 314-ով՝ հասնելով 77 հազար 837-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 23 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 207-ով և հասել 50 հազար 908-ի:

Ըստ նույն աղբյուրի` իրականացվել է 4 հազար 790 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 377 հազար 340-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 75 (տղամարդ), 62 (կին), 71 (տղամարդ), 51 (տղամարդ), 77 (կին), 83 (կին), 70 (տղամարդ), 92 (կին), 83 (տղամարդ), 62 (կին), 67 (կին), 44 (տղամարդ), 60 (կին), 82 (տղամարդ), 61 (կին), 64 (կին), 87 (կին), 73 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1180-ի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 337 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 25 հազար 412 մարդ:

XS
SM
MD
LG