Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է ահաբեկչական գրոհի վտանգի մասին


Ադրբեջանի նախագահը հանդիպում է Բաքվում ԱՄՆ դեսպանի հետ, արխիվ

Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն այսօր նախազգուշական հաղորդագրություն է տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին:

«Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հավաստի հաղորդումներ է ստացել հնարավոր ահաբեկչական հարձակումների և Միացյալ Նահանգների ու այլ օտարերկրյա քաղաքացիների առևանգման վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի՝ «հնարավոր հարձակման թիրախ կարող են դառնալ J.W. Marriott Absheron հյուրանոցը, ինչպես նաև Բաքվում գտնվող այլ տարածքներ»։

Միացյալ Նահանգները իր քաղաքացիներին հորդորում է ծայրահեղ զգուշավորություն հանդես բերել բոլոր այն տարածքներում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներն ու այլ արտասահմանցիները։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն էր նախազգուշացում տարածել ահաբեկչական գրոհի վտանգի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG