Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին Թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է նրա մամուլի խոսնակը:
«Երեկ նախագահ Անջեյ Դուդան կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Պատասխանը դրական էր։ Նախագահի ինքնազգացողությունը լավ է։ Մենք մշտական կապի մեջ ենք բժշկական համապատասխան ծառայությունների հետ», - հոկտեմբերի 24-ին Թվիթերում գրել է Լեհաստանի նախագահի մամուլի խոսնակը։