Մատչելիության հղումներ

Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի անօդաչու է խոցվել


ՀՕՊ համակարգի հրթիռներ Հայաստանում, արխիվ
ՀՕՊ համակարգի հրթիռներ Հայաստանում, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները երեկոյան Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարք, Ֆեյսբուքում գրում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Շուշան Ստեփանյանը նաև լուսանկարներ է հրապարակել:

Ադրբեջանը շարունակում է չհրապարակել իր ռազմական կորուստները:

Հայկական կողմի տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին պատերազմական գործողությունների մեկնարկից մինչ օրս շարքից հանվել է հակառակորդի 206 անօդաչու թռչող սարք, չորս տասնյակ մարտական օդանավ և ուղղաթիռ, շուրջ 600 միավոր զրահատեխնիկա և այլ զինտեխնիկա, սպանվել է 6,5 հազարից ավելի զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG