Մատչելիության հղումներ

Թրամփի խոսքով` «Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում առաջխաղացում է արձանագրվել»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ:

Նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հայտարարել է, թե «Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ»:

ԱՄՆ ղեկավարի փոխանցմամբ, ինքը որպես միջնորդ է մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Այդ մասին Թրամփն ասել է Վաշինգտոնում Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ զրույցում:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Թրամփն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում լավ առաջխաղացում է արձանագրվել»:

«Մենք լավ հարաբերություններ ունենք, այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում, շատ նպատակասլաց, աներևակայելի մարդիկ, տեսնենք` ինչ կլինի»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Ամերիկայում ապրում են մեծ թվով մարդիկ Հայաստանից:

«Հրաշալի մարդիկ են, մենք նրանց օգնելու ենք»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ ղեկավարը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք շփվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

«Չեմ ուզում այդ մասին խոսել»,- ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG