Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում ավարտվել է ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն, Վաշինգտոն, 23 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն, Վաշինգտոն, 23 հոկտեմբերի, 2020 թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոյի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

Բայրամովը պնդել է, թե «Ղարաբաղի հարցում Ադրբեջանի արդար դիրքորոշումը հիմնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի վրա»:

Փոմփեոն և Բայրամովը քննարկել են նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր:

Բայրամովին հանդիպելուց հետո սկսվել է պետքարտուղարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցություններին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG