Մատչելիության հղումներ

Էրդողանի պնդմամբ՝ «Անկարան և Մոսկվան նույն իրավունքներն ունեն Ղարաբաղի կարգավորման հարցում»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլում հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան ղարաբաղյան խնդրում ունեն նույն իրավունքները:

«Թուրքիան ունի ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը մասնակցելու այնպիսի իրավունք, ինչպիսին ունի Ռուսաստանը: Գիտեք, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, սակայն եռանախագահությունը, ցավոք, մինչ օրս արդյունքի չի հասել: Ադրբեջանն իրավացի պահանջ է դնում՝ ասելով՝ եթե Հայաստանը Ռուսաստանին է առաջարկում, ուրեմն մենք էլ Թուրքիային ենք առաջ քաշում: Ադրբեջանը պնդում է, որ սահմանային անվտանգության, խաղաղության հասնելու բանակցություններում Թուրքիան և Ռուսաստանը միասին գործեն»,- Ստամբուլում ուրբաթօրյա նամազից հետո ասել է Էրդողանը:

Միաժամանակ, նա նշել է, որ «Ռուսաստանը հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ ոչ մի պահանջ չի ներկայացնում»: «Այս մասով Ռուսաստանից բացասական կարծիք չի հնչել: Մինչ այժմ Սիրիայի, Լիբիայի հարցում միասին ենք աշխատել, մեր ցանկությունն է նույն կերպ հաջողությամբ աշխատել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդրի լուծման ուղղությամբ»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG