Մատչելիության հղումներ

Մարտական գործողությունները հիմնականում ընթանում են հրետանային միջոցների կիրառմամբ, հայտնում է Հովհաննիսյանը


Հարավում՝ տարբեր կերում, հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս արևմուտք, բոլոր փորձերը կասեցվել է, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հիմնական մարտական գործողությունները ընթանում են հրետանային համազարկերի հրետանային միջոցների կիրառմամբ, նվազագույն հետևակի կիրառությամբ», - ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Հովհաննիսյանը նշեց. «Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»։

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, թե «յուրաքանչյուր կողմից ավելի քան 2 հազարից ավելի զոհ կա», ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Չէր կարող կոնկրետ թվեր ասվել Ռուսաստանի նախագահի կողմից: Միանշանակ հակառակորդը, Ադրբեջանի զինված ուժերը և տարատեսակ հրոսակախմբերը, որ նրանց հետ դաշնակցած պատերազմ են վարում, ունեն մի քանի անգամ ավելի զոհեր մեր զոհերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG