Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է՝ Մոսկվա ժամանած Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ ԼՂ հակամարտությունը չի քննարկվելու


Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, արխիվ

«Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի այսօր մեկնարկող մոսկովյան այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը չի քննարկվելու», - TACC գործակալության փոխանցմամբ՝ այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։

Նրա խոսքով՝ փոխարտգործնախարարների մակարդակում այսօր մեկնարկող բանակցությունների գլխավոր թեմաներն են լինելու Սիրիայում և Լիբիայում ծավալվող իրադարձությունները։ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը Սիրիայում ռուս-թուրքական համագործակցության հետ որևէ կապ չունի», - պնդել է Վերշինինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG