Մատչելիության հղումներ

Վրաստանի ոստիկանությանը չի հաջողվել ձերբակալել բանկի վրա հարձակված զինված հանցագործին


Վրաստան - Ոստիկանները հարձակման ենթարկված բանկի մոտ, Զուգդիդի, 21-ը հոկտեմբերի, 2020թ.
Վրաստան - Ոստիկանները հարձակման ենթարկված բանկի մոտ, Զուգդիդի, 21-ը հոկտեմբերի, 2020թ.

Այսօր լուսադեմին վրացական Զուգդիդի քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի վրա իրականացված հարձակման հեղինակը ազատ է արձակել վերջին պատանդներին և հեռացել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ հանցագործի որոնման աշխատանքները շարունակվում են։

Վրացական լրատվամիջոցների առաջ քաշած վարկածի համաձայն` հանցագործը փորձում է հեռանալ Աբխազիա։

Անհայտ զինված տղամարդը «Վրաստանի բանկի» Զուգդիդիի մասնաճյուղ էր մուտք գործել երեկ կեսօրին՝ պատանդառելով այդ պահին տարածքում գտնվող 43 աշխատակիցներին և հաճախորդներին։ Վրացական աղբյուրների տեղեկություններով` նա կես միլիոն դոլար էր պահանջում։ Ավելի քան 10 ժամ տևած բանակցություններից հետո ոստիկանությունը հնարավորություն էր տվել հանցագործին երեք պատանդների ուղեկցությամբ հեռանալ Զուգդիդիի տարածքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG