Մատչելիության հղումներ

Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են


Արցախի Պաշտպանության բանակի հրետանավորները մարտի ժամանակ, 20-ը հոկտեմբերի, 2020թ.

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են», - ասված է հաղորդագրությունում:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - նաև փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG