Մատչելիության հղումներ

Շառլ Միշելն ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղում արձանագրվող բռնություններին պետք է վերջ տրվի


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Շառլ Միշելի հետ, 21-ը հեկտեմբերի, 2020թ.

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Շառլ Միշելը կոչ է անում վերջ տալ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողություններին։ Այս մասին եվրոպացի պաշտոնյան Twitter-ի իր օգտահաշվում գրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ այսօր Բրյուսելում կայացած բանակցություններից հետո։

«Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ընդգծեցինք շարունակվող մարտական գործողությունների և դրանց հետևանքով ծագած մարդասիրական խնդիրների առթիվ մեր լրջագույն մտահոգությունը։ Հակամարտության կողմերը պետք է հարգեն հրադադարի մասին համաձայնագրի դրույթները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերադառնան բանակցային սեղանի շուրջ։ Արտաքին միջամտությունն [այս հակամարտությանը] անընդունելի է», - գրել է Միշելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG