Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը շեշտում է՝ Արցախի անկախության ճանաչումը չափազանց կարևոր է


Սերժ Թանկյան, արխիվ
Սերժ Թանկյան, արխիվ

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Forbes ամերիկյան հեղինակավոր հանդեսին և անդրադարձել Արցախում ընթացող պատերազմին:

«Ես ամեն օր արթնանում և աղոթում եմ, որ ռմբակոծությունը դադարեցվի», - ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը գործ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ. - «Մեզ համար դա պայքար է կյանքի համար»:

Թանկյանն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, մարդու իրավունքների կոպիտ խախտում է, ռազմական հանցագործություն:

«Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ մենք ունենք հիանալի երիտասարդներ, ովքեր կամավոր մեկնում են ռազմաճակատ՝ իրենց ընտանիքները պաշտպանելու համար: Հարկավոր է պատժամիջոցներ կիրառել: Մենք աջակցության կարիք ունենք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չափազանց կարևոր է», - ընդգծել է Սերժ Թանկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG