Մատչելիության հղումներ

Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը


Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, ոչ այնքան ինտենսիվ, որքան ցերեկային ժամերին են լինում, ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ», - հավելեց ՊՆ ներկայացուցիչը։

Անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող տեղեկություններին՝ 170 հայ զինծառայողների փրկվելու մասին, Հովհաննիսյանը նշեց. «Այդպիսի քանակ չկա, իհարկե, լինում են դեպքեր ու այսօր էլ է եղել, երեկ էլ է եղել, երբ որ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողանում են առանձին խմբեր կամ անհատ զինծառայողներ, որոնք որ նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ հայտնվել են ինչ-որ տեղ՝ ծուղակում են եղել, մոլորվել են և այլն, գերությունից փրկվել են, դուրս են գալիս, բայց այդպիսի մեծ թիվ չի եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG