Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզի բնակիչները վստահեցնում են՝ «ոչ մի խուճապ չկա»


Սյունիքի մարզի Գորիս քաղաքը, արխիվ

Սյունիքի մարզի երկինքն այս գիշեր դարձյալ հանգիստ չէր: Գորիսում լսելի էին պայթյունի ձայներ, ամենայն հավանականությամբ աշխատում էր անօդաչու թռչող սարք:

Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը որպես թիրախ վերցրել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Հայաստանի սահմանները, Հայաստանի բնակավայրերը:

Մարզի բնակիչները «Ազատության» հետ զրույցներում ասացին, որ օդային տագնապի ընթացքում պատսպարվել են ապաստարաններում ու նկուղներում։

«Մենք մեկ ա ստեղ ենք մնալու, մեր գյուղում շատ լավ ա, ոչ մի խուճապ չկա մեր մոտ», - ասաց բնակիչներից մեկը:

«Ժողովուրդը նորմալ ապրում են, բնակիչները սովոր են, 91 թվին կրակոցներ եղել է, սովոր են, բայց դե, փառք Աստծո, հիմա խուճապ չկա, նորմալ ա, համել էս ժողովուրդն ուժեղ է, էս ժողովրդին ստեղից շարժել հնարավոր չի: Ամեն ինչ սկսում է Սյունիքում, Հայաստանը ստեղից ա սկսված և հնարավոր չի, որ այս ժողովուրդը վախենա», - ասաց մեկ այլ բնակիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG