Նյու Յորքի արևելյան շրջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 10 կասկածյալի՝ ԱՄՆ-ից գողացված էլեկտրատեխնիկա դուրս հանելու մեջ: Կասկածյալներից 8-ը ձերբակալվել են, երկուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Ըստ գործի նյութերի՝ կազմակերպված հանցավոր սխեմայի միջոցով նրանք շուրջ 50 միլիոն դոլարի «Apple» են դուրս հանել` դրա համար օգտագործելով «Աէրոֆլոտի» աշխատակիցներին։ Գողացված իրերը թաքցվել են նրանց ուղեբեռի մեջ։ Ռուսական ավիաընկերության 113 աշխատակիցների ամերիկյան վիզաները չեղարկվել են։