Մատչելիության հղումներ

Փաշինյանի խոսքով` ՊԲ-ն շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական ԱԹՍ է խոցել


Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել, հայտնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին:

Ինչով է սա կարևոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում և դրա նախապատրաստություններին:

Եվ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետևեն Կանադայի օրինակին և կասեցնեն հետագա մատակարարումները», - գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Կանադան սառեցրել էր այն ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ: Կանադայի վարչապետի հետ զրույցում Թուրքիայի նախագահը նշել է, որ «Կանադայի կողմից Թուրքիային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու որոշումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG