Մատչելիության հղումներ

Նոր «խոսք» ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեբատներում


ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Ջոզեֆ Բայդենի վերջին հեռուստաբանավեճի ընթացքում որոշվել է նրանցից մեկի պատասխանի ժամանակ անջատել մյուսի խոսափողը, որպեսզի թեկնածուներից յուրաքանչյուրին հնարավորություն տրվի քննարկվող հարցի շուրջ ներկայացնել իր տեսակետն առանց մրցակցի կողմից ընդհատումների։

Այդ մասին երեկ հայտարարել է նախագահական դեբատների հանձնաժողովը` հաշվի առնելով, որ Թրամփի ու Բայդենի դեմ առ դեմ առաջին բանավեճը վերածվել էր լեզվակռվի։ Նրանք ավելի շատ ընդհատում ու վիրավորում էին միմյանց, քան թե այս կամ այն հարցի շուրջ ներկայացնում իրենց տեսակետն ու դիրքորոշումը։

Հոկտեմբերի 22-ին նշանակված հեռուստաբանավեճը վերջինն է նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններից առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG