Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Թուրքիայի հետ շփումներում բարձրացնում է ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների հարցը


Միխայիլ Բոգդանով, արխիվ

Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումներում բարձրացնում է Սիրիայից և Լիբիայից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների հարցը, այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորարևելյան հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

Պատասխանելով լրագրողի հստակեցնող հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմն ընդգծում է, որ դա անընդունել է իր համար, փոխարտգործնախարարն ասել է՝ «բնականաբար»։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունն էր հաղորդել, որ տեղեկություններ ունի ապօրինի զինված խմբավորումների վարձկաններին հակամարտության գոտի տեղափոխելու վերաբերյալ։

Արտգործնախարարությունն էլ ընդգծել էր՝ այդ քայլերը ոչ միայն է՛լ ավելի են սրում իրավիճակը հակամարտության գոտում, այլև երկարատև սպառնալիքներ ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG