Մատչելիության հղումներ

Ըստ նախագահի՝ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, եթե պարզ դառնա, որ Ադրբեջանը չի գնա բանակցությունների ճանապարհով


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե պարզ դառնա, որ Ադրբեջանը, որին Թուրքիան աջակցում է հակամարտությունում, չի գնա բանակցությունների ճանապարհով: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այսինքն՝ Հայաստանի կողմից անկախության չճանաչումը կապված է միայն այն բանի հետ, որ հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով», - ասել է Սարգսյանը:

«Սա այդպիսի թունել է: Եթե թունելի վերջում լույս է երևում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական խաղաղ կարգավորման լույսը, ապա կարելի է դեռ էլի սպասել», - նշել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG