Մատչելիության հղումներ

Արցախի կարգավիճակի հարցը կարող է լուծվել, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում, վստահեցնում է վարչապետը


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, Երևան, 17-ը հոկտեմբերի, 2020թ.

«Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի», - այսօր վաղ առավոտյան Ֆեյսբուքում գրել է Հայաստանի վարչապետը:

«Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում», - շարունակում է Նիկոլ Փաշինյանը:

«Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետև դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում», - շեշտում է Հայաստանի ղեկավարը:

«Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձևով», - նշում է Փաշինյանը, որի գրառման մեջ հարցերը և պատասխանները թվարկված են 6 կետերով:

«Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում», - ընդգծում է վարչապետը և ամփոփում.

«Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը և անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG