Մատչելիության հղումներ

ԵՄ-ն դատապարտում է հրադադարի խախտումը և խաղաղ բնակիչների թիրախավորումը


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, արխիվ:

Եվրոպական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնեցումից հետո ռազմական գործողությունների շարունակումը:

«Հրադադարը պետք է լինի առանց պայմանների, և այն պետք է երկու կողմերը պահպանեն»,- ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Ես հեռախոսով այսօր զրուցել եմ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ` նպատակ ունենալով հասցնել նրանց այն, որ հրադադարը պետք է պահպանել: Ընդգծել եմ նաև, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել գրոհները խաղաղ բնակչության վրա»,- ասել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

XS
SM
MD
LG