Մատչելիության հղումներ

Իսրայելը և Բահրեյնը ցանկանում են համապարփակ խաղաղ պայմանագիր ստորագրել


Բահրեյնի արտգործնախարար Աբդել Լատիֆ բեն Ռաշեդ ազ Զայանին, արխիվ
Բահրեյնի արտգործնախարար Աբդել Լատիֆ բեն Ռաշեդ ազ Զայանին, արխիվ

Բահրեյնը և Իսրայելը ձգտում են այնպիսի մի համաձայնագրի մշակման, որը կնպաստի Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների իրավունքների իրացմանը, Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բահրեյնի արտգործնախարար Աբդել Լատիֆ բեն Ռաշեդ ազ Զայանին։ Արաբ պաշտոնյան այս մասին հայտարարել է Բահրեյն ժամանած իսրայելական պատվիրակության հետ բանակցությունների ավարտին։

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն-Շաբաթի ղեկավարած պատվիրակությունը Բահրեյն էր ժամանել նախօրեին։ Սա առաջին իսրայելական պատվիրակությունն է, որ Պարսից ծոցում գտնվող այս թագավորություն է ժամանում երկու երկրների գոյության ողջ ընթացքում։

Իսրայելական պատվիրակության հետ միասին Բահրեյն է ժամանել նաև ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։ Նրա խոսքով` Վաշինգտոնի գլխավոր նպատակներից մեկը Իսրայելի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև եռակողմ առևտրային համագործակցության ֆորմատի ձևավորումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG