Մատչելիության հղումներ

Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու հայ զինծառայողները զանգահարել են ծնողներին, հայտնում է Արտակ Զեյնալյանը


Իրավապաշտպան Արտակ Զեյնալյան, արխիվ

Ադրբեջանում գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Զեյնալյանը նաև հիշեցնում է, որ երեկ Մսրդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ) բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22-ը Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։

Օրերս հայտնի դարձավ, որ հայ երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիջյանյանը գտնվում են ադրբեջանական գերության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG