Մատչելիության հղումներ

Ըստ Հուլուսի Աքարի՝ «Հրադադարի կոչ անողներն իրադրությանը հեռվից են հետևում»


Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարy, արխիվ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այսօր հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի պաշտոնական Anadolu լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում նշել է. «Հայաստանը շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել, իսկ նրանք, ովքեր հրադադարի և բանակցությունների կոչեր են հնչեցնում, իրադրությանը հեռվից են հետևում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG