Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Պետական դումայի պատգամավոր Միլոնովին ընդգրկել է «սև ցուցակում»


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՌԴ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության պատգամավոր Վիտալի Միլոնովը, Ստեփանակերտ, 16 հոկտեմբերի, 2020թ.

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը ներառվել է Ադրբեջան մուտք գործելու իրավունքից զրկված անձանց ցանկում:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Միլոնովը «սև ցուցակում» է հայտնվել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ «Միլոնովը Լեռնային Ղարաբաղ է մեկնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կատարած նոր ագրեսիայի պայմաններում, ինչը վնասում է Ադրբեջանի և Ռուսաստանի բարձր մակարդակով հարաբերություններին»:

Բաքուն Միլոնովի այցը որակել է որպես «անպատասխանատու քայլ, որը հակասում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG