Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Կասպից ծովում զորավարժություններ է սկսել


Ռուսաստանն այսօր զորավարժություններ է սկսել Կասպից ծովում։ ՌԴ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնել են, որ զորավարժություններում ներգրավված են հրթիռակիր 6 ռազմանավեր, 7 օդանավ ու ավելի քան 400 զինծառայողներ։

«Զորավարժությունները կանցկացվեն Կասպիցի կենտրոնական հատվածում` Ապշերոնյան թերակղզուց հյուսիս ընկած շրջանում»,- ասված է հաղորդագրությունում` առանց հստակեցնելու զորավարժությունների տևողության ժամկետները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG