Մատչելիության հղումներ

Հրթիռակոծվել է Արցախի Կարմիր Շուկա համայնքը, զոհվել է 1 խաղաղ բնակիչ, հաղորդում է ԱԻՊԾ-ն


Արխիվային լուսանկար

Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի` նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։ Ավելի վաղ էլ նույն կառույցը հայտնել էր, որ այսօր կրկին հրթիռակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը:

Պաշտոնական Բաքուն շարունակում է հայտարարել, թե հայկական ուժերը շարունակում են հարվածները իրենց մի քանի տարածքների ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG