Մատչելիության հղումներ

Գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու շնորհվեց Ազգային հերոսի կոչում


ՀՀ նախագահի նստավայրը Երևանում, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը:

Հայրենիքի շքանշանը շնորհվում է Հայաստանի Ազգային հերոս բարձրագույն կոչմանն արժանացած անձանց:

Ինչպես նշված է նախագահի հրամանագրում, գնդապետ Ասատրյանին բարձրագույն պարգևը շնորհվել է «Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար»

Նախագահն այսօր հրամանագրեր է ստորագրել նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին և 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին՝ գեներալ-մայորի զինվորական կոչումներ շնորհելու մասին՝ նույնպես հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները:

XS
SM
MD
LG