Մատչելիության հղումներ

ՌԴ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն անդրադարձել են Ղարաբաղի խնդրին


ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկո, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Արտաքին կապերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Զրուցակիցներն ընդգծել են հոկտեմբերի 10-ին համաձայնեցված հրադադարը պահպանելու անհրաժեշտությունը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Գրուշկոն և Մորան քննարկել են նաև իրավիճակը Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում և մի շարք այլ տարածաշրջաններում տեղի ունեցող քաղաքական զարգացումները:

Արտաքին կապերի եվրոպական ծառայության վերադասը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG